Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան

ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների 
ցանկը․ Արփինե Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ շատացել են կիբեռհանցագործությունները և մեծ ծավալ են ընդգրկում այսօր Հայաստանի Հանրապետությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ապրիլի 25-ի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ և հասկանալ, թե որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների գործադրմամբ, մենք դրանք որակում ենք որպես կիբեռհանցագործություն։ Բայց մեր ստանձնած միջազգային պարտավորություններով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2006 թվականին վավերացված Բուդապեշտի կոնվենցիայով կա հստակ ցանկ, թե որոնք են կիբեռհանցագործությունները,  ինչը թույլ է տալիս իդենտիֆիկացնել դրանց ցանկը և ներպետական դաշտում կիբեռհանացագործությունների ճիշտ պատկեր ունենալ։ Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ և առաջարկվող նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք քրեական օրենսգրքում հստակ սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն միջազգային պարտավորություններին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը 2023 թվականին բավականին մեծ վիճակագրություն ունի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am