Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի 
հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հազարավոր ցուցարարներ ապրիլի 24-ին հավաքվել են Բևերլի Հիլզում տեղակայված Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն ու իրենց բողոքն ուղղելու Թուրքիայի կառավարությանը, որը մինչ օրս ուրանում է Հայոց  ցեղասպանության փաստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանն անդրադարձել է CBSNews-ը՝  հատուկ շեշտելով այն իրողությունը, որ Ջո Բայդենն ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«2021 թվականից Հայաստանը սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, որին աջակցում է Թուրքիան, մինչդեռ շատ ցուցարարներ ասացին, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը կենտրոնացած է այնպիսի վայրերի վրա, ինչպիսիք են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը»,- ասված է CBSNews-ի նյութում:

CBSNews-ի տեղեկացմամբ՝ ցույցեր են կազմակերպվել նաև Հոլիվուդի «Փոքրիկ Հայաստան» հատվածում։ Լոս Անջելեսի և Գլենդելի դպրոցները փակվել էին՝ հիշատակի օրվա համար, քանի որ 2022 թվականին Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս պետական ​​դպրոցները փակել Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am