Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 
բարձրաստիճան գեներալի և սպայի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան անդամներից մեկը հայտարարել է, որ շարժումն իր մոտ գերի է պահում Իսրայելի շուրջ 30 բարձրաստիճան գեներալների ու սպաների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Ըստ հրապարակման՝ պաշտոնատար անձը, որի անունը չի նշվում, Al-Araby Al-Jadeed պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք չեն կարող ասել ողջ մնացած իսրայելցի պատանդների թիվը, սակայն նրանց թիվը զգալիորեն ավելին է, քան հաղորդվում է իսրայելական լրատվամիջոցներով:

«ՀԱՄԱՍ-ը պահում է շուրջ 30 իսրայելցի բարձրաստիճան գեներալների ու սպաների, որոնք հոկտեմբերի 7-ին գերի են վերցվել ռազմակայաններից և անվտանգության մի քանի կարևոր օբյեկտներից», - հավելել է պաշտոնյան:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը շարունակել է, որ այս գերիները պահվում են լավ պաշտպանված վայրերում, որոնք հասանելի չեն իսրայելական զորքերին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում գրեթե 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Պատանդների մի մասը նոյեմբերին ձեռք բերված 7-օրյա հրադադարի ժամանակ փոխանակվել է Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հետ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է շուրջ 130 պատանդ, որոնց մի մասը զոհվել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 34 000-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am