Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 6200 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 6200 հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի մարտի վերջից մեկնարկել և ընթանում են գարնանացանի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2024 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կատարվել է շուրջ 6 հազար 200 հեկտար գարնանացան։ Հիմնականում ցանվել է հացահատիկային և կերային մշակաբույսեր։  2 հազար 700  հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 1200 հեկտար՝ Մարտունի, 300 հեկտար՝ Ճամբարակ, 1300 հեկտար՝ Գավառ, 700  հեկտար՝ Սևան համայնքներում։

«Աստիճանաբար  սկսվում է նաև հատիկընդեղեն մշակաբույսերի և կարտոֆիլի ցանքը՝ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց։  Եղած տեխնիկան ու աշխատուժը բավարար են՝ գարնանացանը նախատեսված ժամկետներում ավարտելու համար»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի նաև մայիս ամսի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am