Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան հրահանգել է ստեղծել հատուկ ստորաբաժանում՝ «Իսլամական պետության» և մյուս խմբավորումների դեմ պայքարելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Նշվում է, որ Afghanistan International լրատվական հարթակի համաձայն՝ թալիբների առաջնորդը խմբավորման ռազմական հանձնաժողովին ուղղված նամակում կարգադրել է «Թալիբան»-ի գործազուրկ զինյալներին մոբիլիզացնել այս ստորաբաժանման մեջ:

Ըստ հրապարակման՝ ստորաբաժանումը հանդերձված կլինի ժամանակակից տեխնիկայով, այն գործողություններ կանցկացնի խմբավորման կողմից ձեռք բերված հետախուզական տեղեկատվության հիման վրա։

Ներքին գործերի նախարարությունը դիմել է Աֆղանստանի նահանգային իշխանություններին՝ պահանջելով պատրաստել գործազուրկ թալիբների ցուցակը։ Հրատարակությունը նշում է, որ թալիբների առաջնորդները մտահոգված են ԻՊ-ին և այլ խմբավորումներին գործազուրկ գրոհայինների միանալու հանգամանքից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am