Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ 
դրույթներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցներին օգնության մասին օրինագծի բովանդակությանը, որը ներառում է Թայվանը. դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի պետ​​խորհրդի Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։

«ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան օրինագծի կետերը, որոնք ներառում են Թայվանը, լրջորեն խախտում են «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, սխալ ազդակ են ուղարկում Թայվանի անկախությանը կողմ անջատողական ուժերին. մենք կտրականապես դեմ ենք դրան», - Չժու Ֆենլյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում «իրական գործողություններ ձեռնարկել՝ կատարելու իր խոստումը` չաջակցել Թայվանի անկախությանը և դադարեցնել Թայվանին ցանկացած միջոցներով զինելը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am