Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու 
միասնականության կոչ արեց

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանի համար անվտանգային առկա սպառնալիքներին հանդիպման հայ ժողովրդին համերաշխ ու միասնական լինելու կոչ արեց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այդ մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։ 

«Հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին։ Առկա անվտանգային սպառնալիքների հանդիման լինենք համերաշխ, լինենք միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը և անխռով՝ ազգային մեր կյանքը։

Սիրելի հայ ժողովուրդ, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով,  հզոր աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև։ Մեր Սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության, ապահովության ու անվտանգության իր օրհնությունները։ Մշտահունչ պահենք մեր հոգիներում և մեր սրտերում աղոթքն առ Աստված։ Աստված միշտ օգնական է լինելու և պահապան է լինելու մեր ժողովրդին այսօր և հավիտյանս։ Ամեն»,- նշեց Գարեգին Երկրորդը։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի, Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am