Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները,  բացվել է 3 480 ընտրատեղամաս։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին: Օրվա ընթացքում ընտրական իրավունքից կկարողանան օգտվել հանրապետության շուրջ 1,81 մլն քաղաքացիներ։

Փորձագետների գնահատումներով՝ պաշտոնի համար հիմնական հավակնորդներն են գործող նախագահ Ստևո Պենդարովսկին, որին աջակցում է Մակեդոնիայի Սոցիալ-դեմոկրատական ​​միությունը, և «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն - Դեմոկրատական ​​կուսակցություն հանուն մակեդոնական ազգային միասնության» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության թեկնածու Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան: Երկու քաղաքական գործիչներն էլ մասնակցել են 2019 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև «Քաղաքացիական ընտրություն Մակեդոնիայի համար» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ, Կարպոշի հյուսիսային մունիցիպալիտետի քաղաքապետ Ստևչո Յակիմովսկին, արտաքին գործերի նախարար, ալբանական փոքրամասնության ներկայացուցիչ Բույար Օսմանին, որն իր թեկնածությունը քվեարկության է դրել «Ժողովրդավարական միություն հանուն ինտեգրման» ձախ կենտրոնամետ կուսակցությունից, «Լևիցա» կուսակցության թեկնածու Բիլյանա Վանկովսկա-Ցվետկովսկան, աջ կենտրոնամետ «Ալբանացիների դաշինքի» առաջնորդ Արբեն Տարավարին և Կումանովո հյուսիսային քաղաքի քաղաքապետ, «Հանուն մեր Մակեդոնիայի» ձախ կենտրոնամետ շարժման նախագահ Մաքսիմ Դիմիտրիևսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am