Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո

ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ 
ամիսների ձգձգումներից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ սենատը մի քանի ամսվա ձգձգումներից հետո հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին և ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան գործընկերներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Օրինագիծն անցել է 79 «կողմ», 18 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։ Այն օրենքի ուժ կստանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց հետո, որը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Օրինագծերի փաթեթը, որն ապրիլի 20-ին ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից, նախատեսում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 26 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային և 8 միլիարդ դոլարի հատկացում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

Փաթեթը ներառում է օրինագիծ, որն ընդլայնում է պատժամիջոցները ռուսական ակտիվների նկատմամբ և նաև կարող է ԱՄՆ-ում արգելել TikTok սոցիալական ցանցը։ TikTok-ի չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, մոտավորապես 9 ամիս ունի սոցցանցը վաճառելու համար, այլապես TikTok հավելվածը կարգելափակվի ամերիկյան հավելվածների խանութներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am