Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գեղարքունիքում հայտարարված «Թատերական երկամսյակի» բեմադրությունները դիտել են շուրջ 3000 հանդիսատես

Գեղարքունիքում հայտարարված «Թատերական երկամսյակի» բեմադրությունները 
դիտել են  շուրջ   3000 հանդիսատես

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ  2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  հայտարարված թատերական երկամսյակի ժամանակահատվածում կազմակերպված ներկայացումները դիտել են շուրջ 3000 հանդիսատես։

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականի մարտի 10-ից մինչև  ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն կատարումներով հանդես են եկել   Երևանի Մնջախաղի, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվանԵրևանի Հովհաննես Թումանյանի անվան, Երևանի Խամաճիկների պետական,  Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնների դերասանները՝ իրենց խաղացանկերով։

«Թատերական երկամսյակի» վերջին՝ 9-րդ ներկայացմամբ  ապրիլի 22-ին հանդես են եկել  Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանները՝ Պարույր Սևակի՝ « Մարդը ափի մեջ»  պոեզիայի բեմադրությամբ, որը նվիրված էր  մեծանուն գրողի 100 -ամյա հոբելյանին։

«Թատերական երկամսյակի շրջանակներում  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի  կողմից  ներկայացումները դիտելու նպատակով հրավիրվել են    հանրակրթական դպրոցների  տնօրեններ, մանկավարժներ, տարբեր տարիքի դպրոցականներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներմշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, բուժհիմնարկների, մարզպետի աշխատակազմի և  համայնքապետարանների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներառանձին ծրագրով  հյուրընկալվել են   նաև Արցախյան  պատերազմներում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, դուստրեր ։

 Ներկայացումները դիտելու հնարավորություն  ստացած ավելի քան 3000 հանդիսատեսից 1400-ը  նախադպրոցական և կրտսեր տարիքի դպրոցականներն էին։  Ներկայացումներին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանըմարզպետի տեղակալներըտարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատու աշխատակիցներԳեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև  վարդապետ Բարսեղյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, ովքերըստ օրվա խորհրդի, հնչեցրել են նաև   են իրենց ողջույնի, շնորհավորանքի և օրհնության խոսքերը։ Հանդիսատեսների խոսքերով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի  այս նախաձեռնությունը աննախադեպ քայլ էր մարզում   նաև կանանց մեկամսյակի առթիվ։ Սրանով  հնարավորություն  ընձեռվեց  տեղում  ծանոթանալու նաև  մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերում գործող  թատերական խմբերի կատարումներին, գնահատելու նրանց կարողություններն ու  կատարողական արվեստը, ավելի մոտենալու թատերական  և մշակութային կյանքին»,-ներկայացրին  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am