Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում սկսվել և ընթանում են  ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

Ասֆալտապատ ճանապարհների վնասված հատվածներում փոսային նորոգումներ իրականացնելու  նպատակով Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացվել է 19 միլիոն 254 հազար  դրամ։

Նորոգվելու է Գավառ քաղաքի և համայնքի կազմում ընդգրկված Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Ծաղկաշեն, Նորատուս, Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Բերդկունք  բնակավայրերի ասֆալտապատ ճանապարհների վնասված հատվածները՝ շուրջ 3 հազար քառակուսի մետր մակերեսով։

Ճանապարհների նորոգման աշխատանքներն իրականացնում  է  «Քյավառ Սերվիս» ԱՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am