Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի 
խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները:

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը:

ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում:

«Հայաստանը կարող է վստահաբար ապավինել Իտալիայի աջակցությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում», - նշել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am