Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը հայտնել են, որ գիշերը հարված է հասցվել երկրի հարավային շրջաններին Shahed տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով, Օդեսայում տուժածների թիվը հասել է 9-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հակառակորդի նշանառության տակ է եղել  արդյունաբերական և մերձնավահանգստային ենթակառուցվածքը», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել էին 16 կամիկաձե անօդաչուներից 15-ի ոչնչացման մասին։ Նրանցից 7-ը, ըստ հաղորդագրությունների, խոցվել են Օդեսայի մարզում, 4-ը՝ Նիկոլաևի մարզում։

Ուկրաինայի զինված ուժերում հայտնել են, որ Օդեսայում խոցված ԱԹՍ-ի անկման հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել բնակելի հատվածում, վնասվել են խանութներ և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։

Ինը տուժածների շարքում կա չորս երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am