Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմը միջազգային փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել

Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմը միջազգային փառատոնում ժյուրիի 
հատուկ մրցանակի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Թեհրանի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: 

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:

Այն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերություն, ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Լիլիթ Ալթունյան, սցենարի հեղինակներ՝ Լիլիթ Ալթունյան, Արմինե Անդա, պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսեր՝ Ռեժինալդ դե Գիյեբոն, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան:

440097008_764311459173483_499617859662775026_n.jpg (281 KB)

 f1.jpg (54 KB)

f2.jpg (108 KB)

f3.jpg (40 KB)

f4.jpg (57 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am