Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Երևանում ցուցադրվել է «Ժամանակն է» ֆիլմը

Երևանում ցուցադրվել է «Ժամանակն է» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակն է» կինոնկարը, որի ռեժիսորը Վահե Սայանն է, հանդիսատեսին է ներկայացվել ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ժամանակն է» հայրենասիրական ֆիլմը քրեական դրամա է, այն արծարծում է հայ-թուրքական թեման։

10.jpg (64 KB)

Ֆիլմի պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Կամո Ունանյանն է, երաժշտությունը՝ Էդմոնդ Մակարյանի։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում։ Հայաստանյան պրեմիերային հաջորդել են ֆիլմի արտասահմանյան ցուցադրությունները։ Աշխարհի 12 երկրում ցուցադրվելուց հետո ֆիլմի վերջին ցուցադրությունը կայացել է Հայաստանում: Ներկա էին դերակատարներ Ալեքսանդր Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Արսեն Լևոնյանը, Անատի Սաքանյանը և այլք։

2.jpg (96 KB)

5.jpg (34 KB)

7.jpg (64 KB)

4.jpg (156 KB)

1.jpg (60 KB)

8.jpg (84 KB)

Ֆիլմում Հասանի կերպարը կերտած դերասան Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ նվիրումի արդյունքում շատ լավ կինոնկար է ստացվել։ 

Գլխավոր հերոսին՝ Ռոբին, մարմնավորել է  սցենարի հեղինակ, պրոդյուսեր, կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, որի նախաձեռնությամբ էլ կայացել է վերջին ցուցադրությունը։ Ըստ Ունանյանի՝ ֆիլմը 6 տարի անց ցուցադրման կարիք ուներ, հատկապես՝ ապրիլի 24-ից օրեր առաջ։

Ողջունելով ներկաներին՝ Ունանյանը նշել է. «12 երկրում շրջագայելուց հետո որոշեցինք ֆիլմի մեծ էկրաններին ցուցադրությունը եզրափակել փակ ցուցադրությամբ, քանի որ շատերը, այդ թվում դերակատարները, դեռ չէին դիտել ֆիլմը»: Նա հավելեց՝ բացի արտերկրում ցուցադրվելուց, ֆիլմը բացառապես անվճար ցուցադրվել է Հայաստանի 7 քաղաքում։

Շուտով ֆիլմը կունենա նաև հեռուստապրեմիերա:

11.jpg (103 KB)

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am