Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջիկա օրերին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բիշքեկում հայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-25-ը պետական ​​այցով կլինի Ադրբեջանի Հանրապետությունում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում Ժապարովը «երկկողմ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

Պետությունների ղեկավարները, մասնավորապես, կքննարկեն «երկկողմ և բազմակողմ համագործակցության հրատապ հարցեր», ինչպես նաև «արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները»։

Ժապարովի այցի շրջանակներում նաև նախատեսվում է Միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով կստորագրվեն նախագահների համատեղ հռչակագիրը և մի շարք համաձայնագրեր՝ ուղղված «առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am