Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Ադրբեջանին ԵԽԽՎ վերադարձնելու հարց չի քննարկվել. Վլադիմիր Վարդանյան

Ադրբեջանին ԵԽԽՎ վերադարձնելու հարց չի քննարկվել. Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանին կառույց վերադարձնելու հարց չի քննարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին կառույց վերադարձնելուն, այդ հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում»,–ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ դա հնարավոր կարող է լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը կատարի այն պարտականությունները, որոնք նախատեսված են ընդունված համապատասխան բանաձևում:

Վարդանյանը հավելեց, որ ԵԽԽՎ-ի ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր տարվա հունվարին, ենթադրում է նոր պատվիրակության նոր լիազորությունների հաստատում կամ չհաստատում:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կայացել է ապրիլի 15-19-ը Ստրասբուրգում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարին քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Եվ այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am