Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը

Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի 
վերակառուցման օրհնության կարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզի Ուշի համայնքում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության կարգ է մատուցել վերականգնման աշխատանքների առթիվ:  

2.jpeg (173 KB)

Խոսելով Սուրբ Սարգիս Վանական համալիրի վերակառուցման գաղափարի մասին՝ «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիր, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը նշել է.

3.JPG (470 KB)

«Մարդ, ով երբևէ եղել է Ուշիում և տեսել է այս սրբատեղին, վստահ եմ՝ անտարբեր չէր մնա։ Երբ առաջին անգամ տեսա երբեմնի այս փառահեղ կառույցը, ծանոթացա պատմությանը, հենց այդ պահին արդեն մտածում էի, որ պետք է անել հնարավոր ամեն բան այս համալիրը նորից կանգնուն տեսնելու համար։ Այն ոչ միայն կրոնական նշանակություն ունի, այլև եղել է կրթության ամրոց։ Պետք է փայփայենք և մեր ունեցած ժառանգությունը փոխանցենք գալիք սերունդներին»։

4.jpg (270 KB)

Նշենք, որ վերակառուցման առաջին փուլով կիրականացվի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը։ Զուգահեռաբար տարվում են Գավթի վերականգնման նախագծային աշխատանքները։ Երրորդ փուլով էլ կվերականգնվի ամբողջ վանական համալիրի տարածքը՝ աշխարհիկ և հոգևոր կառույցներով։ Վերակառուցման աշխատանանքերի ճարտարապետներն են Սամվել Այվազյանն ու Ամիրան Բադիշյանը։

5.jpeg (194 KB)

Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի սեփականատերեր Վարդանյան-Մկրտչյան ընտանիքների կողմից:

6.jpg (287 KB)

7.jpeg (1.56 MB)

8.jpg (13.08 MB)

9.jpg (7.47 MB)

Սուրբ Սարգիս վանական համալիր

Ըստ «Յասմաւուրքի» հին ավանդության՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի Դաղման (Համիա) քաղաքից այստեղ է տեղափոխել և ամփոփել Սարգիս զորավարի նշխարները, որոնց վրա էլ կառուցվել է եկեղեցին:

Ուշիի վանքը հատկապես 13-րդ դարում հանդիսացել է խոշոր մշակութային կենտրոն։ 1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ սկսվել են վանական համալիրի պեղումները, որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները, հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։ Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203 թվականին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am