Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Նեթանյահուն խոստացել է պայքարել Իսրայելի բանակի նկատմամբ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների դեմ

Նեթանյահուն խոստացել է պայքարել Իսրայելի բանակի նկատմամբ ԱՄՆ 
հնարավոր պատժամիջոցների դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պայքարել երկրի բանակի նկատմամբ ցանկացած պատժամիջոցի դեմ։ Նեթանյահուի հայտարարությունից առաջ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն ծրագրում է դադարեցնել օգնությունը Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ստորաբաժանումներից մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի թիրախում կլինի Իսրայելի «Նեթզահ Յեհուդա» գումարտակը Հորդանան գետի արևմտյան ափին մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ իրենք կարող են ԻՊԲ-ի որևէ ստորաբաժանման նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, ես դրա դեմ կպայքարեմ իմ ամբողջ ուժով», -  ասել է Նեթանյահուն։

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցն ապրիլի 21-ի հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում խնդրել է նրան վերանայել այս հարցը։ Սակայն հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ պատժամիջոցների մասին որևէ հիշատակում չկա։

Իսրայելի հիմնական դաշնակից ԱՄՆ-ն նախկինում երբեք ԻՊԲ-ի ստորաբաժանումներից որևէ մեկին տրամադրվող օգնությունը չի կասեցրել։ ԻՊԲ-ն հայտարարել է, որ «Նեթզահ Յեհուդա»-ն ակտիվ մարտական ստորաբաժանում է, որը գործում է՝ համաձայն միջազգային օրենքի սկզբունքների։ Պատժամիջոցներն, ըստ Axios-ի աղբյուրների, թույլ չեն տա, որ գումարտակը և դրա անդամները ստանան Վաշինգտոնի ռազմական աջակցությունը կամ վերապատրաստում անցնեն ԱՄՆ-ի կողմից։

Մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները, որի մասին գրել էր Axios-ը, վերաբերում են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը նախորդող միջադեպերին և տեղի են ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am