Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ը Հունաստանում նախատեսում է անցկացնել «Ramstein Flag 24» անվանումով բարդ, բազմապլան տակտիկական զորավարժությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է  UK Defence Journal-ը, դաշինքի օդուժի զորավարժությունների պորտֆելի այս վերջին լրացումը նպատակ ունի ամրապնդել օդային, ծովային և ցամաքային պաշտպանության մարտավարությունը դաշնակից 13 երկրների միջև:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ՆԱՏՕ-ից պարզաբանել են, որ «Ramstein Flag 24»-ը նախատեսված է իրատեսական և բարդ գործառնական մարտահրավերներին դիմակայելու համար՝ արտացոլելով ՆԱՏՕ-ի հանձնառությունը զարգացնելու զորավարժությունների ռեժիմը՝ ի պատասխան փոփոխվող աշխարհաքաղաքական լարվածության:

Զորավարժությանը կմասնակցեն դաշնակից երկրների ավելի քան 140 ինքնաթիռ, ներառյալ՝  կործանիչներ և օժանդակ ստորաբաժանումներ, ռազմածովային, ցամաքային և հատուկ գործողությունների ուժեր:

Ramstein Flag 24-ը ոչ միայն փորձարկելու է հակաօդային պաշտպանության մարտավարական միջոցները, այլև թույլ է տալու ՆԱՏՕ-ի երկրներին կատարելագործել հակահրթիռային պաշտպանության ռազմավարությունը:

Ըստ աղբյուրի՝ այս զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել համագործակցությունը, փոխգործակցությունը և ինտեգրումը ՆԱՏՕ-ի անդամների միջև՝ ցույց տալով դաշինքի վճռականությունն ու կարողությունը՝ զսպելու և պաշտպանվելու հավանական հակառակորդներից՝ համակարգված բազմաբնույթ գործողությունների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am