Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի 5 մասնակից

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի 5 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 21-ին, Հայաստանն ունի 5 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանի առաջին մրցակիցը լեհ Յակուբ Կրզպիտն է:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը կմրցի կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերի հետ:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն է:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ուժերը կչափի հունգար Ռիչարդ Կովացկու հետ:

Իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մրցակիցը Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչն է:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից արդեն իսկ դուրս են մնացել Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am