Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել դաշնային օրենքի 702-րդ հոդվածի երկարաձգմանը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ի հետախուզական գործակալություններին էլեկտրոնային հսկողություն իրականացնել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ երկրի սահմաններից դուրս։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Օրենքի վերոհիշյալ հոդվածի ժամկետը լրացել է ապրիլի 19-ին։ Սենատից առաջ Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել օրենքի երկարաձգմանը երկու տարով։ Այժմ խորհրդարանականների կողմից հաստատված փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի ստորագրմանը։ Օրենքի նպատակը, մասնավորապես, ահաբեկչական սպառնալիքի զսպումն է։

Միացյալ Նահանգներում Google-ից պահանջել են տրամադրել տվյալներ բոլոր օգտատերերի մասին, ովքեր դիտել են որոշակի տեսանյութեր YouTube-ում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am