Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման 
հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար անհրաժեշտ օգնությունը հետաձգվի, ապա կարող է գալ մի պահ, երբ արդեն շատ ուշ կլինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բլինքենը հայտարարել է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ընդգծելով, որ այժմ խիստ արդիական է, որպեսզի ԱՄՆ կոնգրեսականները քվեարկեն Ուկրաինային օգնություն տրամադրելու օգտին այս հանգստյան օրերին:

«Եթե այն շարունակի ձգձգվել, ապա, այո, իրական վտանգ կա, որ մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ արդեն շատ ուշ կլինի», - հայտարարել է Բլինքենը։

Բլինկենի խոսքով՝ ավելի լավ կլիներ, եթե ԱՄՆ կոնգրեսականները քվեարկեին Կիևին դեռևս ամիսներ առաջ օգնություն տրամադրելու օգտին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am