Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Լավրովը ՌԴ-ի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

Լավրովը ՌԴ-ի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ 
ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ազնիվ քննարկման համար Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Լավրովի խոսքերը «Спутник», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցից։

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնահատում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ։ Դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել։ Հուսով եմ, որ նա (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) շփումներ կունենա նախագահի (խմբ․ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի) հետ, որտեղ հնարավոր կլինի անկեղծորեն քննարկել դա (խմբ․ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը)  առանց այն փաստարկների, որոնք բարձրացնում են արևմտյան չարամիտները»,- նշել է Լավրովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am