Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի 
դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ անցկացված ակցիայի երեք օրվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է կարգը խախտող 40 հոգու, տուժել է 5 ոստիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ներքի գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։

«Ընդհանուր առմամբ, (այս երեք օրվա ընթացքում) 40 հոգու բերման ենք ենթարկել վարչական կարգով... Ցուցարարներն ագրեսիվորեն են տրամադրված եղել իրավապահ մարմինների նկատմամբ, ինչի հետևանքով տուժել է հինգ ոստիկան. նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց», - Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները և հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը մի շարքում է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է ոչ կառավարական կազմակերպություններին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին: Նրանց գլխավոր փաստարկն Արևմուտքի քննադատությունն է։

Եվրամիությունը, ինչպես նաև ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել այդ օրինագծից։

Իշխանությունները պնդում են, որ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման թափանցիկության ապահովումն անհրաժեշտ է՝ կանխելու արմատականացումը, բևեռացումը, ագրեսիան, կրոնական ծայրահեղականությունը, պետական ​​ինստիտուտների թուլացումը, ոչ ավանդական ապրելակերպի կամ կուսակցությունների արմատական-​​հեղափոխական նպատակների հանրահռչակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am