Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փողոցային անօրինական առևտրի ստուգայցի շրջանակներում առգրավեցին բացօթյա վաճառվող ապրանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փողոցային անօրինական առևտրի 
ստուգայցի շրջանակներում առգրավեցին բացօթյա վաճառվող ապրանքներ

ԵՐԵՎԱՆ, 19  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապրիլի 19-ին մայրաքաղաքում փողոցային առևտրի ստուգայց անցկացրեցին։

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ ստուգայցի արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավվել են կենտրոնական որոշ փողոցներում անօրինական կերպով վաճառվող ապրանքներ, այդ թվում՝ բացօթյա վաճառվող պտուղ-բանջարեղեն։

Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը նշեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով արգելվում է փողոցային առևտուրը, իսկ նման դեպքեր հայտնաբերելու պարագայում ապրանքն առգրավվում է։

«Բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք, որ փողոցային առևտուրը Երևանում արգելված է, սակայն մարդիկ այդ հորդորներն ու զգուշացումները չեն լսում, շարունակում են առևտուր իրականացնել։ Միջոցառումները շարունակական են լինելու։ Համոզված եղեք, որ արդյունքը նկատելի կլինի»,-ասաց Գյուլզադյանը։

HM2_2772.JPG (649 KB)

Նրա տեղեկատվությամբ՝ առգրավված ապրանքը կտարվի հատուկ պահպանվող վայր, և վարչական իրավախախտումների գործերով քննության վարչությունը կորոշի՝ ապրանքը վերադարձնե՞լ, թե՞ ոչ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պնդմամբ՝ իրենց կողմից բացօթյա առևտրով զբաղվող անձանց առաջարկվել է հատուկ շուկաներում, համապատասխան վայրերում իրականացնել առևտուրը, բայց նրանք նպատակահարմար են գտել առևտուրը շարունակել իրենց նախընտրած փողոցներում։

HM2_2801.JPG (851 KB)

HM2_2789.JPG (579 KB)

HM2_2781.JPG (851 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am