Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ 

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը:

Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը ընդգծել է, որ KfW-ն  պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ նոր ծրագրերի իրականացման գործում: KfW-ի ներկայացուցիչն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, կարևորել է համատեղ նախագծերի իրականացումը: Նրա համոզմամբ, համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am