Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի 
ԱՄՆ՝ ավելացել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ):

Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:  

«Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր Ռուսաստանից ներհոսքերի 53.5 տոկոս կրճատմամբ: Արտահոսքերը նույնպես կրճատվել են 24.2 տոկոսով (ՆՏՆԺՀ), և 5.9 տոկոս նվազում  է գրանցվել դեպի Ռուսաստան արտահոսքերում. Նշանակալի է, որ դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են 139 տոկոսով (ՆՏՆԺՀ)»,–ասված է ամփոփագրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am