Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի 
տնտեսական զարգացման ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի ամսին ավանդներն ավելացել են 2.1 տոկոսով, վարկերը՝ 0.5 տոկոսով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը (ապրիլ):

Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին պահպանել են կայունությունը: Շահութաբերությունն, ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, 2024 թ. փետրվարին աճել է` հասնելով 4.1 տոկոսի 2023 թ. դեկտեմբերի 2.7 տոկոսի համեմատ: Կապիտալի համարժեքության գործակիցը 2024 թ. փետրվարին պահպանվել է կայուն` 19.2 տոկոս:

«Չաշխատող վարկերի գործակիցը ևս բարելավվել է` հասնելով 2.2 տոկոսի: Բացի այդ, փետրվարին ավանդներն ավելացել են 2.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված էր արտարժույթով արտահայտված ավանդների ավելացմամբ: Վարկերն ավելացել են ընդամենը 0.5 տոկոսով: Թեև դրամով արտահայտված վարկերն աննշան ավելացել են, դա փոխհատուցվել է արտարժույթով արտահայտված վարկերի մեկ տոկոս նվազմամբ: Դա վարկերի դոլարիզացիայի գործակիցը նվազեցրեց` հասցնելով 35 տոկոսի 2024 թ. փետրվարին՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 տոկոս ցուցանիշի»,–ասված է ամփոփագրում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am