Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար

ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները 40 մլն դոլար կհատկացնեն Արգենտինային պաշտպանական կարիքների համար՝ օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Արգենտինայում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։

«Միացյալ Նահանգները հպարտությամբ հայտնում է, որ Արգենտինային տրամադրում է 40 միլիոն դոլար օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ծրագրի շրջանակներում՝ պաշտպանության արդիականացման օժանդակման համար: 2003 թվականից ի վեր առաջին անգամ է, որ Արգենտինան միջոցներ է ստանում ԱՄՆ-ի ռազմական օգնության ծրագրից», - նշված է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Դեսպանատանը հավելել են, որ օգնության տրամադրումն Արգենտինային թույլ է տալիս հատկացված միջոցները ծախսել «պաշտպանական արտադրանքի, ԱՄՆ-ում ուսուցման և ծառայությունների համար, ինչպես նաև բարելավել փոխգործակցությունն ԱՄՆ զինված ուժերի հետ»։

«Այդ օգնությունը կնպաստի Արգենտինայի ռազմական արդիականացման ջանքերին և կաջակցի երկրի կողմից F-16 գերձայնային կործանիչների ձեռքբերման հարցում», - նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ դեսպանատան՝ ԱՄՆ կառավարությունը սերտորեն համագործակցում է արգենտինացի գործընկերների հետ՝ հանրապետության անվտանգության և երկրների միջև պաշտպանական գործընկերության հետագա ամրապնդման համար՝  F-16 ծրագրի հովանու ներքո։

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ապրիլի 18-ին Արգենտինայի իշխանությունները  ներկայացրել են որպես գլոբալ գործընկեր ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հայտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am