Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար

Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների 
տեղաշարժի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկրի քաղաքացիներին հանձնարարել է դուրս չգալ այն քաղաքների սահմաններից, որտեղ գտնվում են ամերիկյան դիվանագիտական ​​և հյուպատոսական հաստատություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

«Անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանի տարածքում Իսրայելի պատասխան հարվածների մասին հաղորդագրություններ ստանալուց հետո ամերիկյան պետական կառույցների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պետք է սահմանափակեն անձնական պատճառներով Թել Ավիվի ագլոմերացիայի տարածքից, ինչպես նաև Երուսաղեմից ու Բեեր Շևայից դուրս գալը, մինչև հետագա ծանուցում չլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Իսրայելում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը մնում է բարդ և կարող է արագ փոխվել «քաղաքական իրավիճակի ու վերջին իրադարձությունների պատճառով»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանում պայթյուններ են լսվել, որոնք, ըստ ԱՄՆ աղբյուրների, եղել են Իսրայելի պատասխան հարվածները ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված ԱԹՍ-ների և հրթիռների հարձակման։ Ըստ իրանական աղբյուրների՝ Սպահան և Թավրիզ նահանգներում պայթյուններից հետո իրավիճակը կայուն է, միջուկային օբյեկտները չեն վնասվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am