Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը

Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև 
ապրիլի 30-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lufthansa ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին ասված է ավիափոխադրողի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Բացի այդ, Lufthansa-ն Իրանի օդային տարածքը չի օգտագործի մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը՝ երեքշաբթի օրը ներառյալ», - նշված է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունում ընդգծել են, որ մշտապես հետևում և գնահատում են Մերձավոր Արևելքի անվտանգության իրադրությունը և սերտ կապի մեջ են իշխանությունների հետ։

Ավելի վաղ Lufthansa-ն մինչև ապրիլի 18-ը դադարեցրել էր թռիչքները դեպի Թեհրան: Այդ որոշումն ընդունվել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրման ֆոնին:

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ կալանել են հրեական պետության ուղղությամբ թռչող մոտ 300 իրանական արկերի 99 %-ը, աննշան վնաս է հասցվել Նևաթիմ ավիաբազային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am