Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Անահիտ Մանասյանն ու Սառա Ֆորտը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անահիտ Մանասյանն ու Սառա Ֆորտը մարդու իրավունքների պաշտպանության 
ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են 
հայտնել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների կրթության բնագավառում առկա խնդիրներին, սոցիալ-տնտեսական իրավունքների, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարությանը, խտրականության արգելքին և հանդուրժողականությանն առնչվող մի շարք հարցերի:

Անահիտ Մանասյանը կարևորել է Կայուն զարգացման նպատակները (ԿԶՀ) գործարկելու միջոցով աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am