Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է կայծակնային արձագանքի մասին՝ էսկալացիայի աճի դեպքում

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է կայծակնային արձագանքի մասին՝ 
էսկալացիայի աճի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը կայծակնային և ավելի մասշտաբային պատասխան կստանա, եթե որոշի շարունակել Թեհրանի հետ հարաբերությունների սրման արկածախնդրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստի գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Եթե իսրայելական ռեժիմը ցանկանա շարունակել իր արկածախնդրությունները և իրադրության էսկալացումը, ապա պատասխան քայլը լինելու է կայծակնային և ավելի լայնամասշտաբ»,-ասել է Աբդոլլահիանը, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում։

Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանի նպատակն առաջին հերթին Իսրայելին զգուշացնելն է Իրանի «կարմիր գծերը» հատելու հնարավոր հետեւանքների մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am