Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը

Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և 
բնակարանների ընտրության վերջնաժամկետը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Նոր Երևան» թաղամասում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Նշվում է, որ այդ մասին հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում:

Ցուցակում ընդգրկվածները մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 17:59-ը, կարող են Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից  կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան)՝ իրենց տրամադրված տվյալներով մուտք գործելով ծրագրի հարթակ։ Մինչև մայիսի 3-ը այլ հրամանով կսահմանվի վիճակահանության անցկացման օրը։

Հարկ է նշել, որ մինչև վիճակահանությունը հանրային ծառայողները հնարավորություն ունեն հրաժարվելու ծրագրի հետագա մասնակցությունից: Հավակնորդների ցուցակից դուրս գալու և կանխավճարի վերադարձի համար գրավոր դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 19-ը։

«Կարևոր է նախապես դիմել ցանկացած բանկ՝ վարկունակությունը գնահատելու համար, քանի որ եթե վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո բանկը դիմումատուին չտրամադրի հիփոթեքային վարկ, այլևս հնարավոր չի լինի հետ ստանալ կանխավճարը: Ծրագրի շրջանակում բանկերի առաջարկներին և հետագայում ծրագրի վերաբերյալ նորություններին կարող եք ծանոթանալ կոմիտեի կայքում և կառուցապատողի կայքի «Նորություններ» բաժնում։

 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am