Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Կայացել է Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը

Կայացել է Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը

ԳԱՎԱՌ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը վարել է  համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգի հարցերի հաստատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցել է «Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում, Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 281-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածում փոփոխություններ կատարելու», «Համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և ավագանու 7-ը հոկտեմբերի 2022 թվականի N 125-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և սահմանված արտոնությունները համայնքի բյուջեից փոխհատուցելու մասին» հարցերը։

Դրամական օգնություններ տրամադրելու մասին հարցերը ավագանու հաստատմանը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը։

«Սեփականության իրավունքով Գավառ համայնքին պատկանող հողամասը նվիրատվությամբ օտարելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» հարցը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը զեկուցել է «Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասերը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,00229 հա մակերեսով հողամասերի  բաժնեմասերը, համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակները, ծածկը և սպասարկման համար նախատեսված հողամասերը, համայնքային սեփականություն հանդիսացող պարիսպը և սպասարկման համար նախատեսված հողամասը, համայնքային սեփականություն հանդիսացող պարիսպը և սպասարկման համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին» հարցը։

Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Մովսիսյանը ներկայացրել է «Համայնքային ենթակայության «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» հարցը։

«Գավառ քաղաքի Նովոռոսիյսկի փողոց 4/1 հասցեում գտնվող, ՀՀ կողմից Գավառ համայնքին նվիրաբերվող գույքի վերանորոգման գործարար (ներդրումային) ծրագիրը հաստատելու և Գավառ համայնքի ավագանու 11 մարտի 2024 թվականի N 98-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցը զեկուցել է Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։

«Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կազմում հողի և ջրի հետազոտությունների լաբորատորիա ստեղծելու և ծառայությունների վճար սահմանելու մասին» հարցը ներկայացրել է  նույն բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Մուխսիխչոյանը։

Որոշվել  նաև Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը. այն տեղի կունենա 2024 թվականի մայիսի 13-ին։

 Զեկուցողները պատասխանել են նաև ավագանու անդամների հարցերին։

Ավագանու անդամները քվեարկությամբ հաստատել են օրակարգում ներառված բոլոր հարցերը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am