Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Բռնցքամարտի ազգային թիմերը մեկնում են Սերբիա

Բռնցքամարտի ազգային թիմերը մեկնում են Սերբիա

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիները մեկնում են Սերբիա` Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմի կազմում են 48 կգ Բարեղամ Հարությունյանը, 51 կգ Ռուդիկ Գարբոյանը, 54 կգ Դավիթ Եգորյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 60 կգ Արթուր Սահակյանը, 63,5 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ Արարատ Հարությունյանը, 71 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Վախթանգ Հարությունյանը, 80 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը, 86 կգ Համլետ Հարությունյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը, գերծանր Դավիթ Չալոյանը:

Կանանց ընտրանում ընդգրկվել են 48 կգ Լուսինե Գևորգյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Լիլիթ Դալլաքյանը, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը, 70 կգ Անի Հովսեփյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այն կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` ապրիլի 15-29-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am