Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Գեղարքունիքում իրականացվում են բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքում իրականացվում են բնակարանային մատչելիության ապահովման 
պետական աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները մարզի համայնքներում կազմակերպում են հանդիպումներ, որոնց ընթացքում բնակչության հետ քննարկվում են ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից՝ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությանը, բնակության պայմանների բարելավմանը, ծնելիության խթանմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը վերաբերող պետական աջակցության ծրագրերը, իրականացնում իրազեկման լայնածավալ աշխատանքներ։

բնակարանային ծրագրի իրազեկում.jpg (467 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կայացել է Վարդենիս համայնքում։

Հանդիպմանը ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Վարդենիսի միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպումը կայացել է Վարդենիսի և նրա կազմում ընդգրկված բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիսում վերաբնակություն հաստատած անձանց մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ բնակարանային ապահովման և բնակության պայմանների բարելավման ուղղությամբ գործում են աջակցության մի շարք ծրագրեր, որոնց հանրագումարում յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչև 60 միլիոն դրամ անհատույց պետական աջակցություն։

Այնուհետև բանախոսները հանգամանալից ներկայացրել են  նշված ծրագրի ամբողջական նկարագիրը և բովանդակությունը, պատասխանել ներկաներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերի։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am