Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Սյունիքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Սյունիքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել 
գետը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 14-ին, ժամը 22:26-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղի ուժերով հայտնաբերվել և գետից դուրս է բերվել Յ. Ա.-ն (ծնված 1990 թ.). բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը:

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am