Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնության են հասել փրկարարները

Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնության են հասել  
փրկարարները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am