Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ շարունակել գործողություններն Իսրայելի դեմ

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ շարունակել գործողություններն Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Այս մասին Աբդոլահիանը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Իրանը լույս ապրիլի 14-ի գիշերը հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գրոհ է իրականացրել Իսրայելի դեմ՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի մահաբեր օդային հարձակման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am