Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Սարգիս Ադամյանը մասնակցեց «Բավարիա»-ի դեմ խաղին

Սարգիս Ադամյանը մասնակցեց «Բավարիա»-ի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է «Բավարիա»-«Քյոլն» հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում, «Բավարիա»-ն Մյունխենում հյուրընկալել էր «Քյոլն»-ին ու առավելության հասավ 2:0 հաշվով: «Բավարիա»-ից գոլերը խփեցին Ռաֆայել Գերեյրոն ու Թոմաս Մյուլլերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 67-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Բավարիա»-ն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է  63 միավորով, իսկ «Քյոլն»-ը նախավերջինն է` 22 միավորով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am