Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Գյումրու ողջ տարածքում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, շաբաթօրյակի շրջանակներում դուրս է բերվել 20 միավոր տեխնիկա:

«Շաբաթօրյակին մասնակցում է համայնքապետարանի ողջ աշխատակազմը՝  բոլոր բաժիններով: Գյումրու համայնքապետարանի աշխատակազմը՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի ղեկավարությամբ 4 առանձին խմբերով մաքրման աշխատանքներ են իրականացրել Գյումրու 2-րդ գերեզմանատան տարածքում, «Մուշ 2», «Անի» և «Բուլվարային» թաղամասերում»,-նշեց Սոնա Աառքելյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am