Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Վաճառքի նոր մշակույթ ապահովող Happy Life հայկական ստարտափն արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում

Վաճառքի նոր մշակույթ ապահովող Happy Life հայկական ստարտափն արդեն 
հասանելի է App Store-ում և Google Play-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնորդներին ապրանքների շուկայում հեշտ կողմնորոշվելու և գնումներ կատարելու հարցում աջակցող, վաճառքին և գնմանը վերաբերող բոլոր գործառույթները մեկտեղող, վաճառողներին անվճար պահեստ առաջարկող, գնորդներին՝ արագ առաքում ապահովող հայկական Happy Life ստարտափը հասանելի է App Store-ում և Google Play-ում

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ընկերությունից

Happy Life-ը ժամանակակից և նորարարական հարթակ է մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այն առաջարկում է նոր լուծումներ հայկական շուկայում՝ մեկ հարթակում միավորելով տարբեր ծառայություններ։ Այս հարթակում օգտատերերը կարող են կատարել առցանց գնումներ, շփվել իրենց ընկերների հետ, հետևել իրենց սիրելի խանութներին և կիսվել հավաքածուներով մեկ հարթակում՝ առանց մեկ հավելվածից մյուսին անցնելու։ 

Happy Life-ի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը Հայաստանի ամբողջ տարածքում գործող առաքումն է։ Ընկերությունն ունի ավելի քան 850 ստացման կետեր Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, իսկ հարթակում ներկայացված ապրանքների տեսականին անընդհատ թարմացվում է։

«Մենք օգնում ենք վաճառողներին ստեղծել օնլայն խանութ Happy Life-ում, աջակցում ենք նոր ապրանքների ավելացման հարցում, անվճար պահեստավորում ենք ապրանքը՝ մինչև 6 ամիս ժամկետով, հոգում ենք պահեստի անվտանգությունը, վաճառողի փոխարեն ապրանքները տեղափոխում ենք ապրանքների հավաքագրման կետեր», - նշեց ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Ռաֆայել Պողոսյանը:

Պողոսյանը կարևորում է, որ հարթակը համագործակցում է Հայաստանի մարզերում գործող ընկերությունների հետ՝ չսահմանափակվելով Երևանով, և առաջարկում է առաքման ծառայություններ Հայաստանի ամբողջ տարածքում։ Արդեն այսօր Happy Life-ն ունի գործընկեր-վաճառողների համայնք, որի 30%-ը մարզերում գրանցված բիզնեսներն են։ Բացի այդ, Happy Life-ը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստակամորեն ընդունում է հայտեր այն ընկերություններից, որոնք հետաքրքրված են իրենց ապրանքներն օնլայն վաճառելու հարցում։ 

Համագործակցելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերությունների հետ՝ Happy Life-ը ձգտում է ստեղծել ծաղկուն էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։  

Ստարտափի մասին ավելին իմանալու համար կարդացեք «Արմենպրես»-ի ամբողջական հոդվածը

Հարթակին մանրամասն ծանոթանալ, օգտվել հնարավոր է այստեղ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am