Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը 
Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կառավարությունները փոխադարձ համաձայնությամբ արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Գործակալությունը ներկայացնելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը՝ հայտնում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան փոխհամաձայնությամբ սահմանել են միջոցառումների երկու շարք, որոնք ուղղված են ալյումինի, պղնձի և նիկելի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։

«Դրանք նաև սահմանափակում են Ռուսաստանից ալյումինի, պղնձի և նիկելի օգտագործումը մետաղների համաշխարհային բորսաներում և ածանցյալ գործիքների առևտրում»,- նշված է ԱՄՆ ֆիննախի հաղորդագրությունում։

Ամերիկյան նախարարությունը մանրամասնել է, որ Վաշինգտոնի և Լոնդոնի նախաձեռնության արդյունքում մետաղների այնպիսի բորսաների, ինչպիսիք են London Metal Exchange-ը (LME) և Chicago Mercantile Exchange-ը (CME), կարգելվի ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակներ ընդունել Ռուսաստանից։

Սահմանափակումները կկիրառվեն 2024 թվականի ապրիլի 13-ից հետո արտադրված մետաղների նկատմամբ։ Միաժամանակ, նախարարությունը նշում է, որ որոշ դեպքերում բացառության կարգով կարող է թույլատրվել ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հաստատել է, որ մասնակցում է այս նախաձեռնությանը։

«London Metal Exchange (LME) և Chicago Mercantile Exchange (CME) բորսաներն այլևս չեն իրականացնելու Ռուսաստանում արտադրված ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակների առևտուր»,- նշված է բրիտանական կողմի հաղորդագրությունում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am