Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են

Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները 
շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով նախագահ Պուտինի խոսքերը:

Խոսելով տիեզերական հետազոտությունների մասին՝ նա ասել է, որ գումարը միշտ չի բավականացնում, բայց աշխատանքն ընթանում է, և կա առաջընթաց:

«Դուք գիտեք, որ հենց նոր տեղի ունեցավ «Անգարա» հինգերորդ հրթիռի մեկնարկը՝ մեր նոր ծանր հրթիռակիրը, դա նաև լավ առաջընթաց է: Մեր նոր տիեզերակայանից՝  «Արևելյանից»- ից, այս հրթիռակրի օգնությամբ մենք այնուհետև դուրս կբերենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռուսական ուղեծրային կայանի ստեղծման համար», - նշել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և տիեզերագնացներ Օլեգ Նովիցկու և Մարինա Վասիլևսկայայի հետ հանդիպմանը:

Նախօրեին տեղի է ունեցել «Անգարա» ծանր հրթիռի առաջին արձակումը «Արևելյանից» տիեզերակայանից, մոտ ապագայում այն պետք է տիեզերք ուղարկի ռուսական նոր ուղեծրային կայանի մոդուլները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am