Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ավտովթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, կան վիրավորներ. ՀՀ ՊՆ

Ավտովթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, կան վիրավորներ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Ըստ աղբյուրի՝ տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Նշվում է, որ պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am