Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Խոշոր սարքավորումներ առաջարկող ավելի քան 100 բրենդներ և ֆինանսական կառույցներ մեկ հարկի տակ. մեկնարկել է LEASING EXPO 2024 ցուցահանդեսը

Խոշոր սարքավորումներ առաջարկող ավելի քան 100 բրենդներ և ֆինանսական 
կառույցներ մեկ հարկի տակ. մեկնարկել է LEASING EXPO 2024 ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «LEASING EXPO 2024/ «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» աննախադեպ ցուցահանդեսն արդեն երկրորդ տարին է  մեկ հարկի տակ  է համախմբել տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների:

Միջոցառումը կազմակերպել է Big Projects  ընկերությունը:

«Արմենպրես»-ի հետ  Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ իրենց թիմը ջանք չի խնայել որպեսզի ընկերության հոբելյանական 10-րդ ցուցահանդեսը լինի միջազգային չափանիշներին համապատասխան:

«Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում  ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ»,- նշեց նա:

Մեկ հարթակում ներկայացված են  գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ,  շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, Արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ:

LEASING EXPO 2024-ին լիզինգի նոր ու լայն հնարավորություններ է առաջարկում Armenian Leasing ընկերությունը:

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը ընդգծեց, որ այս տարի իրենց գործող ծառայություններին ավելացրել են մի շարք նոր առաջարկներ, որոնք մշակված են  միջազգային կառույցների հետ համատեղ և  պետական սուբսիդավորման ծրագրերի օգնությամբ:

Շուրջ 4 տարի գյուղմթերքի վերամշակման ոլորտում սարքավորումների լայն տեսականի է առաջարկում Steelstandard ընկերությունը:

Արփի Սոլար ընկերության կորպորատիվ վաճառքի թիմի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը, ընդգծելով  նման մեծամասշտաբ նախագծերի կարևորությունը, նշեց, որ այստեղ հանրությանն առաջարկում են արևային համակարգերի լայն տեսականի հատուկ առաջարկներով:

Պահեստային ապրանքների լայն տեսականի ունեցող «Պահեստ N1» ընկերությունը ևս հանդես է գալիս ճկուն գնային առաջարկներով։

Արդյունաբերական անվտանգության համակարգերի լայն տեսականի է առաջարկում SAFETY MINING ընկերությունը:

Ցուցահանդեսի գլխավոր   հովանավորներն են ՝ EcoVille և  JCB (Ջեյ,սի, բի) ընկերությունները:

Հիշեցնենք , որ «LEASING EXPO 2024»-ն այս տարի անցկացվելու է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 12-14-ը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է և հանրության համար այն բաց է 11:00-20:00-ն:

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am