Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Podcast. Եթե ամեն բան լավ ընթանա, Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի. Գրիգոր Հովհաննիսյան

Podcast. Եթե ամեն բան լավ ընթանա, Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 
20-ում կհայտնվի. Գրիգոր Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականը 2023-ի համեմատ ներդրումային տեսանկյունից ավելի նպաստավոր է լինելու, իսկ ստարտափները արհեստական բանականության միջամտմամբ ոլորտի արագ փոփոխություններով պայմանավորված պակասում են, սակայն որակական առումով աճ է նկատվում:  

Այս մասին «Արմենպրես» Podcast-ում խոսեց BANA Հայաստանի բիզնես հրեշտակ ներդրողների ցանցի տնօրեն և նախագահ, Formula VC վենչուրային ֆոնդի գլխավոր գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանը, որը նաև վստահություն հայտնեց, որ եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի: 

 Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նաև իր անցած ուղու և գործունեության, վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների գործառույթների ու առանձնահատկությունների մասին, ինչպես նաև անդրադարձել ոլորտին մտահոգող թեմային՝ ՏՏ ոլորտի ճգնաժամին և ստարտափների ռեգրեսիային: 

8D1A1825.JPG (461 KB)

«2024 թվականը 2023-ի համեմատ ներդրումային տեսանկյունից ավելի մեծ տարի է լինելու: Վենչուրային և ներդրումային ոլորտում 2022-ից ու մինչև 2023 թվականի վերջ վատ վիճակ էր, ու քանի որ տնտեսությունն աշխարհում անկում էր ապրում, ներդրողները սպասում էին ստաբիլության՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Տեսնում ենք, որ շուկան հետ է գալիս: Այս տարի շուկան, չեմ ուզում ասել հաստատ, բայց ավելի լավ վիճակում է լինելու: Ստարտափների, մասնավորապես հայկականների համար բարենպաստ պայմաններ է լինելու»,-ներկայացրեց նա:  

Ստարտափների քանակական տատանումները Հովհաննիսյանը կապեց AI հետ: Նա ներկայացրեց՝ արագացումներն արագ են, եթե մոտ 2 տարի առաջ AI-ի մեջ լինում էին ինչ-որ փոփոխություններ տարին մեկ կամ վեց ամիսը մեկ անգամ, հիմա՝ շաբաթը մեկ կամ ամեն օր: Նրա խոսքով՝ ստարտափների ոլորտն էլ, դրանից զատ, ռիսկային է: Աշխարհն անընդհատ փոխվում է, տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են, նոր բաներ են դուրս գալիս: Ստարտափներում ճկունությունը հենց դրա համար էլ կարևոր է: AI-ն էլ փոփոխություններին ավելի մեծ  ընթացք է տալիս: Այսօր կարող է պրոդուկտ ստեղծել, որը շուկայի համար առաջնային է, վաղը 180 աստիճան փոփոխություն կատարվի:  

«Չէի ասի, որ ոլորտն անկում է ապրում: Վերջին 6-7 տարին դիտարկելով՝ կարող եմ փաստել, որ ստարտափների քանակը պակասում է, իսկ որակը՝ բարձրանում, որն էլ կարող եմ կապել նոր գիտելիքների հոսքի հետ: Այն թիմերը, որոնք ինչ-որ բան են նախաձեռնում, շատ ավելի պատրաստված են լինում, իսկ նրանք, որոնք, ամենայն հավանականությամբ, հաջողության շանս քիչ ունեին, ավելի շուտ են հասկանում դրա մասին ու սկսում ինչ-որ քայլեր ձեռնարկել, փոփոխվել»,-ասաց նա: 

Վերջինս նշեց՝ Հայաստանը ՏՏ քարտեզի վրա սկսում է նկատվել: Նա համոզմունք հայտնեց, որ ճիշտ պայմաններում, կայուն իրավիճակում շատ արագ աճելու հնարավորություն ունենք: Նկատեց՝ Հայաստանում ՏՏ ոլորտը ստեղծվել է բնական օրգանիկ կերպով և նկատելի դառնալու բոլոր նախադրյալներն ունի: Այլ երկրներ պայմաններ են ստեղծում, չունեն արմատներ, որի վրա կարող են կառուցել և մեծ գումարներ են ծախսում էկոհամակարգ ստեղծելու համար:  

«Քանի որ մենք լավ հիմք ունենք, կարող եմ ասել՝ Հայաստանը 5 տարի հետո թոփ 20 երկրների մեջ է լինելու»,-եզրափակեց նա: 

Ի՞նչ պետք է անի հիմնադիրը ներդրումներ ներգրավելու համար, ո՞ր ստարտափներն են ներդրողների համար գրավիչ, արդյոք հե՞շտ է Հայաստանում ներդրում ներգրավել, կառավարությունն անու՞մ է հնարավորը Հայաստանում ստարտափների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, այս և մի շարք այլ հարցերի պատասխաններին ծանոթանալու համար լսեք ամբողջական Podcast-ը: 

 

Կարինա Տերտերյան 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am