Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

ՌԴ Բելգորոդի մարզում նավթամբարում հրդեհ է բռնկվել, Շեբեկինո քաղաքը գնդակոծվում է․ ԱԻՆ

ՌԴ Բելգորոդի մարզում նավթամբարում հրդեհ է բռնկվել, Շեբեկինո քաղաքը 
գնդակոծվում է․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Բելգորոդի մարզի նավթաբազայում պայթյունի հետևանքով վնասվել է մեկ նավթամբար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի մարզի վարչությունը։

«Վնասվել է մեկ նավթամբար, կրակի տարածման սպառնալիք չկա, ուժերը և միջոցները բավարար են։ Տուժածներ չկան», - նշված է հաղորդագրությունում։

Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ «Բելգորոդնևտեպրոդուկտ» ընկերության տարածքում հրդեհի պատճառը եղել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը։

Բացի այդ, Բելգորոդի շրջանի Գուբկինսկի և Ստարոոսկոլսկի շրջաններում հրթիռային հարձակման վտանգ էր հայտարարվել, որն այնուհետև չեղարկվել էր։

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի մարզի վարչությունը մեկ այլ հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով Շեբեկինո քաղաքի գնդակոծության մասին։

«Շեբեկինո քաղաքը գնդակոծվում է։ Իջե՛ք նկուղ (ապաստարան)», - գրված է հաղորդագրությունում։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտարարել է գիշերն Օդեսայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։ Ըստ Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի՝ 18 ԱԹՍ խոցվել է, սակայն 4 ԱԹՍ-ներ հարվածել են թիրախներին․ տուժածներ չկան։ Վնասվել է չգործող առողջարանական հաստատություն և մասնավոր տուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]